Բաժին. Բիզնես

Ինչպես կարելի է օգտագործել ռոբոշանը կենցաղում. տեսանյութ

Boston Dynamics-ը ցույց է տվել, թե ինչպես կարելի է ռոբոշուն Spot-ը օգտագործել առօրյայում։ Այն կարող է հավաաքել իրեր, տեղափոխել կապոցներ, օգնել տարեցներին։

VentureBeat-ի փոխանցմամբ ընկերությունը չորքոտանի Spot ռոբոտը շուտով կհանի վաճառքի։ Այն կարելի է գնել 74,500 դոլարով։

Ընկերության հիմնադիր Մարկ Ռայբերը կարծում է, որ ռոբոտ-շունը օգտակար կլինի տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և կենցաղային գործողություններում։

«Կարծում եմ՝ սա ձեզ դուր կգա։ Ռոբոտը մտնում է սենյակ, նայում է՝ հո թափթփված չէ սենյակը, ապա հավաքում է ձեր և ձեր երեխաների թափթփված իրերն ու դասավորում զամբյուղի մեջ», – ասում է Ռայբերը։

Հրապարված տեսանյութում ցուցադրված է՝ ինչպես է ռոբոտը լվացարանի միջի ափսեները տեղավորում լվացող մեքենայի մեջ և թափում աղբը։ Spot-ն օգտագործում է համակարգչային տեսողությունը՝ հասկանալու, թե ինչ է արժե անել իրի հետ։ Շուն-ռոբոտը կարող է նաև փաթեթներ բերել փողոցից։

Մի քանի ամսից հասանելի կլինի մոդել՝ ձեռք-մանիպուլյատորով, ինչը չուներ առաջին մոդելը։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share