Բաժին. Բիզնես

ՀԿԵ. Հուլիսի 1-ից №686/685 Գյումրի-Երևան-Գյումրի ուղերթները սպասարկելու են ԷՊ2Դ տիպի գնացքները

Հարգելի ուղևորներ.

Հուլիսի 1-ից №686/685 էլեկտրագնացքների ուղերթները Գյումրի-Երևան-Գյումրի ուղղությամբ կկազմակերպվեն նոր ԷՊ2Դ տիպի գնացքներով` հետևյալ ժամանակացույցով.

– Երևան-Գյումրի երթուղու №686 էլեկտրագնացք՝ մեկնումը Երևանի երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 14:25-ին, ժամանումը Գյումրի՝ 17:30-ին;

– Գյումրի-Երևան երթուղու №685 էլեկտրագնացք՝ մեկնումը Գյումրու երկաթուղային կայարանից ամեն օր` ժամը 18:15-ին, ժամանումը Երևան՝ 21:23-ին:

Գնացքներն աշխատելու են կանգառներով: Մանրամասն չվացուցակին կարող եք ծանոթանալ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կայքում:

Կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար գնացք նստելուց առաջ խնդրում ենք ախտահանել ձեռքերը հատուկ միջոցներով, կրել պաշտպանիչ դիմակներ ուղևորության ընթացքում և պահպանել սոցիալական հեռավորությունը:

Բոլորիդ մաղթում ենք քաջառողջություն:

«ՀԿԵ» ՓԲԸն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share