Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ-ը տոնում է իր 15-ամյակը՝ հեռարձակելով տոնական առցանց համերգ

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր և թվային ծառայություններ մատուցող Վիվա-ՄՏՍ-ը այսօր՝ հուլիսի 1-ին, տոնում է գործունեության 15-ամյակը:

Տարեդարձին նվիրված՝ ընկերությունն իր ֆեյսբուքյան հարթակում  կհեռարձակի տոնական համերգ՝ սիրված հայ աստղերի կատարումներով: Այս բացառիկ տոնական համերգի ընթացքում ուղիղ հեռարձակմամբ ելույթ կունենան՝ «NEMRA»-ն, Անուշիկ Ալավերդյանը, Սոֆի Մխեյանը, Արամ MP3-ն, «Project LA»-ը, «Ռեինկարնացիա»-ն, Գարիկը և Սոնան:

Երաժիշտները ելույթ կունենան այսօր՝ հուլիսի 1-ին, ժամը 19:00-ին ՎիվաՄՏՍի պաշտոնական ֆեյսբուքյան էջի fb.com/MTSArmenia ուղիղ եթերում:

15 տարի …. Շնորհակալություն, որ մեզ հետ եք

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share