Բաժին. Բիզնես

Քիմ Քարդաշյանն աջակցում է կորոնավիրուսից տուժած Հայաստանյան փոքր բիզնեսին

Հայտնի հեռուստաաստղ և բիզնես լեդի Քիմ Քարդաշյանը հանդես է եկել հերթական հայանպաստ հայտարարությամբ։

«Consider donating to Armenia Support Fund help provide COVID-19 aid to struggling small businesses in Armenia. #SupportArmenia bit.ly/2O1nOD2», – գրել է Քիմն իր թվիթերյան էջում։

Քարդաշյանը կոչ է անում նվիրատվություն կատարել Armenia Support Fund-ի Հայաստանում կորոնավիրուսից (COVID-19) տուժած փոքր բիզնեսի աջակցության ծրագրին։

Հիշեցնենք, որ օրերս Forbes պարբերականը Քիմին համարեց գրեթե միլիարդատեր՝ նրա կարողությունը գնահատելով 900 մլն դոլար։

 

Share