Բաժին. Բիզնես

Հակոբ Արշակյան. 2019թ.-ին ՀՀ ՏՏ ոլորտն աճել է 30%-ով

ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը վիճակագրական տվյալների է հրապարակել ՀՀ ՏՀՏ ոլորտի վերաբերյալ։

«2019թ․ 2018թ․ նկատմամբ բարձր տեխնոլոգիական ոլորտում ընկերությունների տարեկան ընդանուր շրջանառությունն աճել է 30%-ով՝ կազմելով ավելի քան 155,2 մլրդ դրամ ($320M): Արտացոլվածը չի ներառում կապի և հեռահաղորդակցության, ինչպես նաև էլեկտրոնային սարքերի առևտրի ոլորտները», – ասված է Արշակյանի գրառման մեջ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share