Բաժին. Բիզնես

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը հասել է ռեկորդային 182.6 մլրդ դոլարի

Աշխարհի խոշորագույն առցանց առևտրային հարթակ Amazon-ի բաժնետոմսերի գնի հերթական աճը ընկերության շուկայական կապիտալիզացիայի մակարդակը հասցրեց 1.54 տրլն դոլարի, ինչի արդյունքում, կորպորացիայի բաժնետոմսերի 11.1%-ին տիրապետող Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի կարողությունը հասավ 182.6 մլրդ դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան Ֆորբս պարբերականը։

Ֆորբսի կողմից աշխարհի ամենահարուստների կարողությունները հաշվարկվում են վերջին 25 տարում, և Բեզոսի կարողության վերանշյալ ցուցաշինը ռեկորդային է Ֆորբսի համար։

Կորոնասիրուսի համավարակի պատճառով՝ այս տարվա մարտի սկզբին Amazon-ի բաժնետոմսերի գինը նվազեց 15%-ով, սակայն ինքնամեկուսացման քաղաքականության հետևանքով առցանց առևտրի կտրուկ աճը հանգեցրեց կորպորացիայի բաժնետոմսերի գնի 80% աճի։

Ջեֆ Բեզոսը Ֆորբսի միլիարդատերերի ցուցակն առաջին անգամ գլխավորեց 2017թ. հուլիսին։ Մինչ այդ Ֆորբսի ցուցակը երկար տարիներ գլխավորում էր Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, իսկ այժմ Բեզոսի կարողությունն արդեն 70.2 մլրդ դոլարով գերազանցում է Գեյթսին։

Share