Բաժին. Բիզնես

Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհներ՝ 5-25 մլն դրամ

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում հայտարարում է Նորարարության զարգացման և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների հերթական մրցույթը։

Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երևանում և մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները,  ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացմանն, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և այլն։ Ակնկալվում է, որ այս դրամաշնորհային մրցույթին ներկայացված ծրագրերը կնպաստեն նաև համավարակի  տնտեսական հետևանքների հաղթահարմանը, հատկապես՝ առավել խոցելի ոլորտներում։

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան աշխատել նաև միջազգային և տեղական մենթորների հետ, որոնց աջակցությամբ կստանան ծրագրերի ներկայացման, ֆինանսներ և ներդրումներ, միջազգային պատվիրատուներ և գործընկերներ ներգրավելու հմտություններ։

Դրամաշնորհային ծրագրով տրամադրվող  համաֆինանսավորման գումարը կարող է լինել  5.000.000 ՀՀ դրամից  մինչև 25.000.000 ՀՀ դրամ։

Ընդ որում, համաֆինանսավորումը, ըստ Ծրագրի ենթաբաղադրիչների տրամադրվելու է, համապատասխանաբար՝

Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երևանում կամ Երևանից մինչև 50 կմ հեռավորությամբ)՝ ծրագրի ներկայացված բյուջեի 50%-ի չափով։

Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երևանից առնվազն 50 կմ հեռու)՝ ծրագրի ներկայացված բյուջեի 85%-ի չափով։

Ծրագրի առավելագույն տևողությունը՝ 1 տարի է:

Բոլոր մասնակիցները պետք է բավարարեն Դրամաշնորհային ծրագրի գործառնական ձեռնարկի պայմաններին և առաջնորդվեն դրանում բերված պահանջներով։

Հետևյալ հղումներով կարող եք ներբեռնել Դրամաշնորհային ծրագրի  Գործառնական ձեռնարկը և Հայտաձևերը

«Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրին դիմելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել grantimg@eif.am էլ. փոստի հասցեով՝ մինչև 2020թ-ի օգոստոսի 6-ը, ժ. 23։59 (Երևանի ժամանակով)։

Բոլոր հետաքրքրված թեկնածուների համար կկազմակերպվեն նաև նախնական տեղեկատվական առցանց հանդիպումներ՝ ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու նպատակով։

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել՝

Կոնտակտային անձ՝ Անի Հովհաննիսյան

Հեռ.՝ +374 11 219797 ; Էլ. փոստ՝ grantimg@eif.am

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share