Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ-ը վաճառքի չի հանվել

Հուլիսի 10-ին «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ «Վիվա-ՄՏՍ» հեռահաղորդակցական օպերատորը ևս պատրաստվում է հանել վաճառքի իր բաժնետոմսերը։

«Բիզնես 24»-ի հարցմանն ի պատասխան ՄՏՍ Հայաստան ընկերությունից տեղեկացրեցին, որ Վիվա-ՄՏՍ-ում նմանատիպ գործընթաց տեղի չի ունենում: Ընկերությունը բնականոն ռեժիմով շարունակում է մատուցել ծառայություններն իր բաժանորդներին:

Share