Categories: Բիզնես

«Փաստ». Զբոսաշրջության, զվարճությունների ու հանրային սննդի ոլորտները շարունակելու են վնասներ կրել

«Կորոնավիրուսի համավարակի հետևանքով էական և երկարաժամկետ փոփոխություններ են նկատվում ինչպես մարդկանց վարվելակերպում, այնպես էլ համաշխարհային տնտեսության կառուցակարգում։ Չնայած դեռևս դժվար է կանխատեսել, թե համավարակը երբ կսկսի նահանջել, այնուամենայնիվ, պարզ է, որ երկրների և մարդկանց միջև շփումների սահմանափակումները դեռ երկար ժամանակ պահպանվելու են։

Ըստ այդմ, այնպիսի ոլորտներ, ինչպես զբոսաշրջությունը, զվարճություններն ու հանրային սնունդը, շարունակելու են վնասներ կրել և տևական ժամանակ ի վիճակի չեն լինելու վերադառնալ նախաճգնաժամային մակարդակին։ Սակայն ամենալուրջ հարցերից մեկը այն է, որ տարբեր երկրների կողմից առաջ քաշվող սահմանափակումների և օդային հաղորդակցությունների ու ցամաքային բեռնափոխադրումների իրականացման դժվարությունների արդյունքում լուրջ խնդիրներ կարող են առաջ գալ սննդի մատակարարման շղթաների անխափան աշխատանքի համար։

Եվ այստեղ բարձրանում է պարենային անվտանգության հարցի նշանակությունը, հատկապես, որ բացառված չէ՝ առանձին երկրներ անգամ դադարեցնեն որոշ պարենային ապրանքների արտահանումը կամ մատակարարումը՝ փորձելով դրանով լուծել սեփական բնակչությանը պարենով ապահովելու խնդիրը։

Պատահական չէ, որ փորձագետները կարծում են, թե առաջիկա տարիներին բնակչությանն առողջ սննդի մատակարարման խնդիրը դառնալու է պետությունների գերակայություններից մեկը:

Եվ հաշվի առնելով, որ Հայաստանը երկու թշնամական հարևանների կողմից գտնվում է շրջափակման մեջ և արտաքին աշխարհի հետ հաղորդակցության խնդիր ունի, ապա պարենային անվտանգության խնդիրը մեզ համար լրացուցիչ հրատապություն է ստանում։

Իսկ այս հարցը կարելի է լուծել միայն գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու միջոցով։

Բացի այդ, գյուղատնտեսությունը մեր երկրի համար կարևոր սոցիալական և տնտեսական բաղադրիչ է, քանի որ գյուղատնտեսությամբ զբաղված է մեր բնակչության մեկ երրորդը, իսկ ՀՆԱ-ի 20-23 տոկոսը բաժին է ընկնում հենց այս ոլորտին:

Սակայն պետք է նկատի ունենալ, որ 2016 թ. սկսած՝ մեր գյուղատնտեսության ոլորտն անկում է գրանցում, իսկ 2019 թվականին անկումը կազմեց մոտ 4 տոկոս, ինչն իր ազդեցությունն է թողնում նաև այս տարվա ցուցանիշների վրա։

Եվ ընդհանրապես, անկախ առկա իրավիճակից, գյուղոլորտը միշտ էլ հատուկ ուշադրության կարիք է զգացել, սակայն մեզանում տնտեսական գործունեության այս ուղղությունը դեռևս անհրաժեշտ չափով չի կարևորվում։ Դրանով է պայմանավորված, որ նախորդ տարվա ընթացքում կառավարությունը որոշեց, որ մեզ գյուղոլորտը համակարգող մասնագիտացված կառույց համարվող գյուղատնտեսության նախարարությունը պետք չէ։

Իսկ ներկայիս ճգնաժամային փուլում գյուղատնտեսության զարգացումը առավել քան երբևէ հատուկ աջակցության կարիք ունի։ Իշխանություններն անգամ հայտարարում էին, թե սկսված ճգնաժամը հնարավորություն է ստեղծում գյուղատնտեսությունը ստեղծված վիճակից հանելու համար։ Այդ նպատակով նրանք նախաձեռնեցին գյուղացիական տնտեսություններին անտոկոս վարկերի տրամադրման ծրագիրը։

Սակայն բազմաթիվ գյուղացիական տնտեսություններ այդպես էլ չկարողացան օգտվել այդ օժանդակությունից։ Անտոկոս վարկ ստանալու նպատակով ներկայացված հայտերի գրեթե 60 տոկոսը չի բավարարվել։ Եվ պատահական չէ, որ գյուղվարկերի սուբսիդավորման ծրագրի հետ կապված՝ գյուղացիների մոտ դժգոհություններ կան»,-գրում է թերթը:

Share

Մայր Աթոռն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դուրսբերումը հանրակրթական դպրոցից

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն անընդունելի է համարում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ որպես առանձին բաղադրիչի, դուրսբերումը հանրակրթական դպրոցից: «Արմենպրես» փոխանցմամբ՝ այս…

2 hours ago

Նիկոլ Փաշինյան ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին: Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է ճշգրտել ճգնաժամի…

2 hours ago

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 05/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 5-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի…

4 hours ago

Էկոնոմիկայի նախարարություն. Այգին ապահովագրած 80 գյուղացի արդեն ստացել է փոխհատուցում

Հայաստանում, ընդհանուր վերցրած, պիլոտային ծրագրով այս տարի վաճառվել է 1546 գյուղապահովագրական պայմանագիր: «Ցուրտ-կարկուտից տուժած շահառուներն արդեն սկսել են դիմել փոխհատուցման…

4 hours ago

Մաքսային մարմինները COVID-19 համավարակի դեմ պայքարում. հեռավար դասընթաց՝ ՊԵԿ-ում

Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում անցկացվել է «Մաքսային մարմինները՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում» թեմայով հեռավար դասընթաց: Քննարկվել է Հայաստանում և…

4 hours ago

Ընդունվում են «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի աքսելերացիոն դասընթացների մասնակցության հայտերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի Աքսելերացիայի մեկնարկն արդեն տրված…

5 hours ago

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

Վիվա-ՄՏՍ-ը շարունակում է ներդրումներ անել՝ բարձրակարգ սպասարկում ապահովելու և բաժանորդների գոհունակության ցուցանիշը բարձր պահելու համար: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորը գործարկել է…

7 hours ago

Կորոնավիրուս. Հայաստանում վարակվածների թիվը հասավ 39,586-ի (+288)

Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած, 770-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ…

8 hours ago

Դրամի փոխարժեք. 10:50 – 05/08/20

ՀՀ բանկերի կողմից սահմանված փոխարժեքները օգոստոսի 5-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 483.50 դրամ (-0.50…

10 hours ago