Բաժին. Բիզնես

ՀՀ ԲՏԱ նախարարություն. առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի դիզայնի մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ հայտարարված է դիզայնի մրցույթ՝ Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի ձևավորման համար:

«Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի դիզայնի մրցույթի մանրամասները հրապարակված են procurement@hti.am պաշտոնական տեղեկագրում և իրականացվելու է Armeps էլեկտրոնային համակարգի միջոցով (https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6305188): Հայտերով դիմել կարող են բոլոր դիզայներական ծառայություններ մատուցող ընկերությունները, որոնք կհամապատասխանեն չափորոշիչերին: Մրցույթին մասնակցության մանրամասները ներկայացված են նաև նախարարության պաշտոնական կայքում՝ https://hti.am/pages.php?lang=1&id=105&page_name=con: Lրացուցիչ տեղեկություններ հնարավոր է ստանալ գնահատող հանձնաժողովին՝ 010 59 00 47 հեռախոսահամարով զանգահարելով:

«ՀԱԲ»-ի ընդհանուր տարածքը կազմելու է 682.5քմ և բաղկացած է լինելու աշխատանքային,  հանդիպումներ և քննարկումներ իրականացնելու, ծրագրերի ներկայացման և այլ կարևոր հատվածներից:

«Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ․ դեկտեմբերին:

Տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալու ճանապարհին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է  «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում  Հայաստանը  կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝  օգտագործելով հայկական գիտական միտքը, տաղանդը և Սփյուռքի ներուժը։

Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի հիմնումն է, որը տեղակայվելու է Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում՝ երկրոդ շունչ հաղորդելով ժամանակին գիտական մեծ նվաճումների հասած գիտահետազոտական կենտրոնին:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share