Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ-ը կձեռնարկի անհրաժեշտ քայլերը կասկածելի հեռախոսահամարը ստուգելու ուղղությամբ

«Հարգելի՛ բաժանորդներ,

Հաշվի առնելով վերջին օրերին սահմանում տիրող իրավիճակը և դրա հետ կապված՝ հասարակական տրամադրություններն ու անհանգստությունները, որևիցե հեռախոսահամարի վերաբերյալ կասկած ունենալու դեպքում, խնդրում ենք այդ մասին անմիջապես տեղեկացնել Վիվա-ՄՏՍ-ին՝ ԱՌԱՆՑ այդ մասին Facebook-ում կամ սոցիալական այլ ցանցերում գրառում կատարելու:

Վիվա-ՄՏՍ-ը կձեռնարկի անհրաժեշտ քայլերը հեռախոսահամարը ստուգելու ուղղությամբ ու, հարկ եղած դեպքում, նաև կտեղեկացնի պետական լիազոր մարմիններին:

Առանց ճշտելու՝ սոցցանցերում գրառումներ կատարելն առաջացնում է անհարկի խուճապ ու վնասում է այդ հեռախոսահամարներից օգտվող ֆիզիկական/իրավաբանական անձանց շահերին:Շնորհակալություն», – ասված է Վիվա-ՄՏՍ տարածած հաղորդագրության մեջ:

Share