Բաժին. Բիզնես

Instagram-ը գործարկում է նվիրատվությունների հավաքագրման գործառույթ

Աշխարհի առաջատար ֆոտո սոցիալական հարթակ Instagram-ը գործարկել է անձնական էջերում նվիրատվություններ հավաքելու գործառույթ։ Այն հասանելի է 18 և ավել տարիք ունեցող օգտատերերի համար՝ ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում։

Նվիրատվությունների հավաքագրումն իրականացնելու համար պետք է ընտրել նպատակը, ավելացնել լուսանկար և նկարագրել լուծվող խնդիրը։ Այնուհետ սոցիալական ցանցը ստուգում է տեղեկատվությունը և որոշում ակտիվացնել, թե ոչ նվիրատվության արշավը։

Արշավի տևողությունը 30 օր է, այն կարելի է նաև երկարաձգել։ Նվիրատվություններն իրականացվում են Stripe վճարային հարթակի միջոցով, իսկ արշավի ավարտին գումարը փոխանցվում է օգտատիրոջ բանկային հաշվին։

Կանոնների համաձայն նվիրատվություններ կարելի է հավաքել բիզնես և հասարակական նախագծերի աջակցության, արտակարգ վիճակներում՝ անձնական խնդիրների կամ օրինակ՝ հիվանդ երեխայի խնամքի համար։

Առայժմ գործառույթը փորձարկվում է ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի օգտատերերի համար։

Հիշեցնենք, որ Facebook-ը նույնպես գործարկել է նման գործառույթ, որը վերջին շրջանում չափազանց արդյունավետ աշխատում է հիվանդ երեխաների համար նվիրատվություններ հավաքագրելու համար։ Instagram-ը պատկանում է Facebook-ին, և բնական է, որ հարթակը ուշ, թե շուտ պետք է գործարկեր նմանատիպ մի գործառույթ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share