Բաժին. Բիզնես

Կարեն Կարապետյանը նոր պաշտոն ունի

«Միացյալ մեքենաշինական գործարաններ» (Ուրալմաշ-Իժորա խումբ) ԲԲԸ կայքի փոխանցմամբ՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն ընտրվել է ռուսաստանյան ընկերության տնօրենների խորհրդի նախագահ։

«Գազպրոմբանկ»-ի վարչության նախագահի տեղակալ Տիգրան Խաչատուրովի խոսքով՝ ՄՄԳ խումբը ռազմավարական կարևոր գործընկեր է Գազպրոմբանկի համար:
«Խմբի զարգացումը, այդ թվում՝ բիզնեսի նոր ուղղությունների, մեր առանցքային առաջնահերթություններից է: Առաջադրված խնդիրների հաջող լուծման համար որոշում է ընդունվել տնօրենների խորհրդի նոր կազմ ձևավորել, որի նախագահ է ընտրվել Կարեն Կարապետյանը»,- նշել է Խաչատուրովը։

Ընկերության արտադրական հարթակները գտնվում են Ռուսաստանում և Չեխիայում: Հիմնական բաժնետերն ու ֆինանսական գործընկերը «Գազպրոմբանկ»-ն է:

Այսպիսով, ՄՄԳ բաց բաժնետիրական ընկերությունում տնօրենների խորհրդի նախագահ է ընտրվել Կարեն Կարապետյանը, իսկ Եվգենի Կիսլիցինը նշանակվել է գլխավոր տնօրեն։

Share