Բաժին. Բիզնես

ՏԵԼՍԵԼԼ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԼՂՀ-ՈՒՄ

Telcell վճարային համակարգը հայտարարել է Ստեփանակերտ, Աբովյան եւ Կապան քաղաքներում վճարումների ընդունման 10 նոր կետերի բացման մասին:

Ներկայումս Telcell-ի պրոցեսինգային կենտրոնին միացված են վճարումների ընդունման ավելի քան 300 կետեր Երեւան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ, Աբովյան, Էջմիածին, Սեւան, Հրազդան, Չարենցավան, Ծաղկաձոր, Արտաշատ, Ալավերդի, Կապան եւ Մասիս քաղաքներում:

Նշված քաղաքների բնակիչները կարող են վճարումներ կատարել կապի եւ տարբեր ծառայությունների պրովայդերների ավելի քան 40 օպերատորների օգտին:

Share