Բաժին. Բիզնես

Հերթական iPhone-ի թողարկումը հետաձգվում է

Apple ընկերությունն այս տարի պլանավորում Է նոր մոդելի iPhone-ները թողարկել սովորականից մի քանի շաբաթ ավելի ուշ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg-ը՝ վկայակոչելով Apple Inc.-ի գլխավոր ֆինանսական տնօրեն Լուկա Մայեսթրիին:

Անցյալ տարի ընկերությունը նոր մոդելի iPhone-ների շարքը ներկայացրել Էր սեպտեմբերի 10-ին, սեպտեմբերի 20-ին գաջեթները հայտնվել են վաճառքում: Այդպիսով, կարծում Է Bloomberg-ը, նոր iPhone-ները կհայտնվեն հոկտեմբերին, այլ ոչ թե սեպտեմբերին:

«Անցյալ տարի մենք նոր iPhone-ներն սկսել ենք վաճառել սեպտեմբերի վերջին, այս տարի մենք սպասում ենք, որ մատակարարումները հասանելի կլինեն մի քանի շաբաթ ավելի ուշ»,- The Verge-ը մեջբերում Է Մայեսթրիի խոսքը: Հրատարակությունը նշում Է, որ Apple-ում պաշտոնապես չեն բացատրում հետաձգման պատճառները, բայց 5G առաջին iPhone-ների հայտնվելու ժամկետների հնարավոր հետաձգման մասին լուրերը հայտնվել Էին դեռ գարնանը: ԶԼՄ-ները դա բացատրել են այն խնդիրներով, որոնք առաջացել են կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

Share