Բաժին. Բիզնես

Beeline. 100 Մբիթ/վրկ ինտերնետն այժմ հասանելի է Նորք-Մարաշում և Շենգավիթում

Beeline-ը տեղեկացնում է, որ ընկերության 100 Մբիթ/վրկ գերարագ ինտերնետին կարող են միանալ Նորք-Մարաշ և Շենգավիթ համայնքների բնակիչները:

Ժամանակակից VDSL տեխնոլոգիայի շնորհիվ ինտերնետի արագությունը դարձել է գրեթե 20 անգամ ավելի արագ քան նախկինում, ինչը նաև թույլ է տալիս բաժանորդներին տրամադրել թվային հեռուստատեսության նոր ծառայություններ և ապահովել ավելի բարձր որակ:

«Մենք շարունակում ենք զարգացնել VDSL ցանցը և ձգտում ենք ամենա կարճ ժամանակում անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա նույն գնով միանալ մի քանի անգամ ավելի արագ ինտերնետին: Տասնյակ հազարավոր տներում և բնակարաններում արդեն օգտվում են Beeline-ի VDSL կապից, և հետադարձ կապը ցույց է տալիս մեր հաճախորդների բարձր գոհունակությունը: Այժմ Նորք-Մարաշի և Շենգավիթի բնակիչներն էլ կարող են փորձարկել ինտերնետի նոր արագությունները և թվային հեռուստատեսության նոր որակը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline-ի VDSL ինտերնետի հասանելիությունը կարելի է ստուգել և միացման հայտ թողնել 100.beeline.am կայքում: Միացումը կկատարվի մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share