Բաժին. Բիզնես

Online Hero Talks. Ձեռնարկության վաճառքի ռազմավարության մշակում

Hero House-ի նախաձեռնությամբ իրականացվող Online Hero Talks-ի շրջանակներում կկազմակերպվի քննարկում՝ «Ձեռնարկության վաճառքի ռազմավարության մշակում» թեմայով:

Քննարկումը տեղի կունենա առնցանց ուղիղ հեռարձակմամբ օգոստոսի 20-ին, ժամը 20:00-ին Hero House-ի Facebook-ի և YouTube-ի ալիքներով: Միջոցառումը կհյուրընկալի ձեռնարկությունների ղեկավարման և վաճառելու ռազմավարության իրականացման մեջ փորձ ունեցող անձանց, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքով:

Քննարկման  բանախոսներն են.

Ադամ Կաբլանյանը՝ CYNORA կազմակերպության գործադիր տնօրեն: Գլխավորել է Virage Logic-ը Synopsys ընկերությանը և Memoir Systems-ը Cisco ընկերությանը վաճառելու գործընթացները:

Ալ Եսայանը՝ IntelinAir կազմակերպության համահիմնադիր և տնօրեն: Գլխավորել է Integrien Corporation-ը VMware ընկերությանը, LowerMyBills-ը  Experian ընկերությանը և IconApps-ը Science ընկերությանը վաճառելու գործընթացները:

Արի Խաչիկյանը՝  Portware կազմակերպության համահիմնադիր: Գլխավորել է  Portware-ը FactSet Research Systems ընկերությանը վաճառելու գործընթացը:

Պատիվ ունենք հյուրընկալելու Wireless 20/20 կազմակերպության արդյունաբերության ավագ վերլուծաբան Պերճ Այվազյանին, ով կվարի քննարկումը:

Քննարկումը կանցկացվի անգլերեն լեզվով:

Բանախոսները կպատմեն ձեռնարկությունների վաճառքի ռազմավարութուն մշակելու իրենց փորձի և գիտելիքների մասին: Բանախոսների կողմից քննարկման կդրվեն մասնավորապես հետևյալ հարցերը՝

  • ինչպես մշակել ընկերության համար շահավետ վաճառքի ռազմավարություն,
  • ինչպես գնահատել ռիսկերը գործարքն իրականացնող կողմերի համար,
  • ինչպես ապահովել սահուն գործընթաց գործարքն իրականացնելու համար։

Online Hero Talks-ի մասին Առցանց քննարկումների այս շարքը իրականացվում է Hero House նախաձեռնության կողմից, որին աջակցում է Վիվա-ՄՏՍ-ը: Այն մեկնարկել է 2020 թվականի հունիսին: Առ այսօր իրականցվել են 10-ից ավելի քննարկումներ, Q&A նստաշրջաններ ոլորտի փորձագետների և համաշխարհային ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Քննարկումների նպատակն է Hero House- ի և վերջինիս շուրջ ձևավորված ձեռնարկատիրական համայնքի համար միջազգային լավագույն փորձի բացահայտումը: Առաջիկա ամիսներին նախատեսվում է նաև այլ քննարկումների կազմակերպումը:  

Սպասվող առցանց քննարկումների կազմակերպման, ինչպես նաև արդեն իսկ տեղի ունեցած միջոցառումների մասին տեղեկություններ կարող եք գտնել Hero House-ի վեբկայքում, Facebook– յան և YouTube-յան էջերում:

Share