Բաժին. Բիզնես

150 մլն դոլարով Microsoft-ն այսօր կարող էր վերահսկել Apple-ի 5.9%-ը

1997թ.-ին, երբ Apple-ի գործերն մեղմ ասած լավ չէին, ինչն էլ հանգեգրեց Սթիվ Ջոբսի վերադարձին, կորպորացիայի վաճառքները 11 մլրդ դոլարից նվազել էին 7 մլրդի։

Ընկերությունը փրկելու համար Apple-ը պատրաստ էր անգամ համագործակցել իր մշտական ախոյան Microsoft-ի հետ, որտեղ գործերն անհամեմատ ավելի լավ էին ընթանում։ Սթիվ Ջոբսը և Բիլ Գեյթսը կնքում են համագործակցության գործարք, ըստ որի Microsoft-ը ձեռք էր բերում Apple-ի բաժնետոմսերի փաթեթ՝ 150 մլն դոլար արժողությամբ, Microsoft-ը նաև պարտավորվում էր 5 տարի մշտապես թարմացնել և կատարելագործել Microsoft Office-ի Mac տարբերակը, ինչին ի պատասխան Apple-ը Mac համակարգիչների զննարկիչը (browser) փոխում էր Internet Explorer-ի։

Իսկ, ինչ կատարվեց Apple-ի բաժնետոմսերի 150 մլն դոլար արժողությամբ փաթեթի հետ։ Ըստ պայմանավորվածության, Microsoft-ը բաժնետոմսերը պետք է պահեր նվազագույնը 3 տարի, 2002-2003թթ ընթացքում Բիլ Գեյթսի ընկերությունը փաթեթը վաճառեց 550 մլն դոլարով, ինչի արդյունքում ունեցավ 260% շահույթ։ Ինչը, համաձայնեք, վատ ցուցանիշ չէ։

Հիմա, փորձենք հասկանալ, թե որքան կարժենար այս փաթեթը, եթե Բիլ Գեյթսը համաձայներ պահել դրանք։ Եթե հաշվենք այսօր շրջանառվող բաժնետոմսերով, ապա փաթեթի ծավալը 253.4 մլն բաժնետոմս կլիներ, ինչը 503.43 դոլար գնի դեպքում կազմում է 127.5 մլրդ դոլար։ Apple կորպորացիայի կապիտալիզացիան կազմում է 2.1 տրլն դոլար, սրանից հետևում է, որ եթե Microsoft-ը չվաճառեր 150 մլն դոլար արժողությամբ փաթեթը, ապա այսօր կվերահսկեր Apple-ի բաժնետոմսերի 5.9%-ը, իսկ վաճառքի դեպքում իր ներդրումը կբազմապատկեր 850 անգամ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share