Ծրագրի հիմնական նպատակն է տրամադրել ֆինանսավորում և համակարգված օժանդակություն հետազոտական թիմերին:
Ծրագրի շրջանակում ընտրված մինչև 8 հետազոտական թիմեր կստանան շուրջ 4.8 միլիոն ՀՀ դրամի ֆինանսավորում՝ իրենց հետազոտական ծրագրերի համար՝ մինչև 3 ամիս տևողությամբ։ Թիմերը նաև հնարավորություն կստանան մասնակցելու համայնքային բացառիկ միջոցառումների և համագործակցելու ոլորտում փորձառու մասնագետների ու մենթորների հետ։
Ծրագրին մասնակցելու համար հայտադիմումների ներկայացման ժամկետը՝ սույն թվականի սեպտեմբերի 15-ն է (ներառյալ)։ Դիմելու կարգին և ծրագրի այլ մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:
Ծրագիրը թիրախավորում է այնպիսի ոլորտների հետազոտական և գիտական նախագծեր, ինչպիսիք են՝
Ընտրությունը կատարվելու է տեղական և միջազգային փորձագետներից ձևավորված գնահատող հանձնաժողովի կողմից: Հայտերը գնահատվելու են հետևյալ չափորոշիչների հիման վրա՝ ազդեցությունը համապատասխան գիտության վրա, գիտական ու գործնական օգտակարությունը, թիմի անդամների միջազգային հրապարակումները, մեջբերումներն ու հղումները նրանց աշխատանքներին։
2018 թվականից սկսած 15 հետազոտական ինստիտուտների և համալսարանների 29 հետազոտական թիմեր արդեն օգտվել են այս ծրագրից՝ գրանցելով էական առաջընթաց իրենց հետազոտություններում։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։