Բաժին. Բիզնես

Ucom-ն օգնության է հասնում կորոնավիրուսի պայմաններում գործող փոքր բիզնեսին

Ucom հեռահաղորդակցական ընկերությունը մեկնարկում է կորոնավիրուսի պայմաններում գործող հայկական փորք բիզնեսին։ Նախագծի մեկնարկն ազդարարել է ընկերության գլխավոր տնօրեն Արա Սերգեի Խաչատրյանը։

«COVID-19-ով պայմանավորված ժամանակահատվածն առավել քան երբևէ բոլորիս պարտադրում է կարևորել փոխադարձ օգնության հասնելը, կամ ինչպես մենք ենք ասում, իրար #թևութիկունք լինելը։ Համավարակի դրական կողմը, թերևս, բիզնեսների փոխակերպումն է և առցանց հարթակ տեղափոխվելը։ Սոցիալական ցանցերն այսօր մեզ շատ են մոտեցրել։ Մենք որոշել ենք օգտագործել այդ փաստը և աջակցել մեր երկրում գործող փոքր բիզնեսներին՝ ստեղծելով նրանց համար տեսանելի լինելու և իրենց հաճախորդներին գտնելու հրաշալի հնարավորություն։

Այսօր մեկնարկում ենք #թևութիկունք նախագիծը, որի ընթացքում սոցիալական ցանցերում Ucom-ի էջերին բաժանորդագրված լայն լսարանին կներկայացնենք զբոսաշրջության, սննդի, սպասարկման և արվեստի ոլորտների փոքր բիզնեսների մասին պատմություններ, հոլովակներ, լուսանկարներ։ Մենք ուզում ենք, որ մեր երկրի բոլոր տնտեսվարողները կայուն զարգացում ապրեն և դրանով նպաստեն նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը», – ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Share