Բաժին. Բիզնես

Կայուն նորարարությունները փոխակերպում են բիզնեսը․ SCMP զրույցներ

Կայունությունը առանցքային նշանակություն ունի բիզնես աշխարհում երկարաժամկետ հաջողության հասնելու գործընթացում։ Որոշ կազմակերպությունների համար դա զուտ ձևականություն է, սակայն կան այնպիսի ընկերություններ, որոնց համար կայունությունը ստեղծում է արտադրատեսակներ և ծառայություններ վերստեղծելու, նորարարությունները խթանելու, ինչպես նաև ամբողջ աշխարհում դրական ազդեցություն ունենալու հնարավորություններ։ Օրինակ՝ Ֆիլիպ Մորրիս ընկերությունում կայունությունը սկսվում է ֆերմերի նկատմամբ հոգատարությունից մինչև աշխատակիցների պաշտպանություն և ածխաթթու գազի արտանետումների նվազեցում և այլն։ Ընկերության համար կայունության բոլոր գործոնները չափազանց կարևոր են, սակայն ամենակարևորը հիմնական բիզնեսի՝ սիգարետի արտադրության նկատմամբ պատասխանատվության ստանձնումն է։

Ս.թ. Օգոստոսի 24-ին տեղի ունեցավ SCMP վեբինարը, որի ընթացքում պատասխանելով SCMP Գլխավոր խմբագիր Ուննին Չանի հարցերին՝ վեբինարի խոսնակները՝ PIE Strategy Limited ընկերության տնօրեն Նատալի Չենը, Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության միջազգային հաղորդակցությունների գծով փոխտնօրեն Թոմասսո Դի Ջիովաննին և SAP Greater China ընկերության փոխնախագահ Մայքլ ՄաքՔոմբը և HKUST Աճող Շուկայի Ուսումնասիրության Ինստիտուտի տնօրեն, HKUST Հանրային Քաղաքականության Ինստիտուտի գլխավոր դասախոս, HKUST-ի Առաջնորդության և Հանրային Քաղաքականության Կրթության ղեկավար Դոնալդ Լոուն քննարկեցին կայունության լավագույն փորձի ու ռազմավարությունների փոփոխությունները կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

Վեբինարի սկզբում Թոմասո Ջիովաննին խոսեց այն մասին, թե ինչ նշանակություն ունեն կայուն նորարարությունները Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության համար, քանի որ դրանք ստիպում են ընկերությանը շեղվել իր հիմնական բիզնեսից։ Նա նշեց, որ որպես ծխախոտի և նիկոտինի ոլորտում գործող կազմակերպություն՝ Ֆիլիպ Մորրիսի համար կայունությունը միանշանակ չէ։ Այն սկսվում է ֆերմերի նկատմամբ հոգատարությունից մինչև աշխատակիցների պաշտպանություն և ածխաթթու գազի արտանետումների նվազեցում և այլն։ Ընկերության համար կայունության բոլոր գործոնները չափազանց կարևոր են, սակայն ամենակարևորը հիմնական բիզնեսի՝ սիգարետի արտադրության նկատմամբ պատասխանատվության ստանձնումն է, քանի որ բոլորին է հայտնի, որ սիգարետը հիվանդություններ է առաջացնում։ Ջիովաննիի խոսքով՝ դեռևս տասը տարի առաջ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չէր լինի բարեփոխել հանրային առողջությունը, քանի որ չկային համապատասխան տեխնոլոգիաներ, գիտական փաստեր և նորարարություններ, որոնք կկարողանային լուծել ծխախոտի այրման հետևանքով մարդկանց առողջությանը հասցվող վասի հետևանքները։ Այսօր արդեն դա հնարավոր է, և Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ-ի երկարաժամկետ նպատակն է հասնել  անծուխ ապագայի՝ առանց այրման և առողջությանը հասցվող վնասների։

Փորձությունները փոխակերպման ընթացքում

Պատասխանելով Ուիննի Չանի հարցին՝ Թոմասո Ջիովաննին խոսեց նաև այն հիմնական փորձությունների մասին, որոնց առնչվել է Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերությունը սիգարետից դեպի առանց ծուխ արտադրատեսակներ անցման ընթացքում։ Ջիովաննին նշեց, որ այս փոփոխություններին ընկերությունը պատրաստվում էր գրեթե 20 տարի, բայց միայն 2016թ․-ին ընկերության առաջին անծուխ սարքի՝ IQOS-ի ներկայացումից հետո ընկերությունը կարողացավ վստահորեն արտահայտել իր նպատակը սիգարետն ամբողջովին առանց ծուխ արտադրատեսակներով փոխարինելու գործում։ Այս ամենի արդյունքում հենց ընկերության ներսում տեղի ունեցան հսկայական փոխակերպումներ։ Սա, իհարկե, հանգեցրեց մշակութային մեծ փոփոխությունների, քանի որ այժմ ընկերությանն անհրաժեշտ դարձավ ավելի հաճախորդամետ մոտեցում ցուցաբերել, երկխոսություն կառուցել, քանի որ փոփոխություններ իրականացնելու համար միայն մեկ ընկերության ջանքերը բավարար չեն։  2008թ․-ից ի վեր ընկերությունն ավելի քան 7 մլրդ ԱՄՆ դոլար է ծախսել այս փոխակերպման գործընթացում։ Ջիովաննին նշեց, որ ներկայումս ավելի քան 11 մլն․ ծխողներ անցում են կատարել IQOS-ի, ինչն անսպասելի առաջընթաց է 3 տարվա համար։ Նա նաև նշեց, որ Ֆիլիպ Մորրիս ընկերության համար աննախադեպ ձեռքբերում էր ԱՄՆ-ի Սննդամթերքի և Դեղորայքի Վարչության (FDA) կողմից հուլիսի 7-ին որպես մոդիֆիկացված ռիսկով արտադրատեսակ ներկայացվելու թույլտվությունը, որը հիմնված էր ընկերության կողմից հարյուր հազարավոր էջերից բաղկացած գիտական փաստերի վրա։

Կորոնավիրուսի ազդեցությունը բիզնեսի վրա

Թոմասո Ջիովաննին նաև խոսեց կորոնավիրուսի համաճարակի ազդեցության մասին՝ նշելով, որ այն ստիպել է ընկերությանը վերանայել մի շարք գործընթացներ՝ արտադրության կազմակերպումից մինչև աշխատակիցների՝ գրասենյակներ այցելելու անհրաժեշտությունը։ Ընկերության համար շատ կարևոր է պաշտպանել աշխատակիցներին և պահպանել արտադրությունը։ Ջիովաննիի խոսքով՝ համավարակն ամրապնդել է ընկերության համոզմունքը, որ այն ճիշտ ճանապարհին է։ Ավելին, համավարակն ընդգծել է առողջության պահպանման անհրաժեշտությունն, ինչն ընկերությունն ավելի ուժեղ է դարձրել, քանի որ Ֆիլիպ Մորրիսն այժմ փորձում է անել հնարավորը՝ հանրային առողջության մակարդակը բարելավելու համար։ Եվ վերջապես, Ջիովաննիի խոսքով՝ համավարակի ընթացքում ավելի ակնհայտ է դարձել երկխոսություն կառուցելու և տեղեկացված լինելու, հատկապես չափահաս ծխողների համար, որոնք արժանի են որակյալ և վստահելի տեղեկատվության, ինչը նրանց կօգնի ճիշտ որոշումներ կայացնել։

Գործընկերական հրապարակում

Share