Բաժին. Բիզնես

BANA. Վաղ շրջանի ներդրումների համաժողովի (ESIC) մասնակցության գրանցումները բաց են

Հայաստանի Բիզնես Հրեշտակների ցանցը ( BANA / Business Angel Network of Armenia ) կազմակերպում է համաժողով՝ վաղ շրջանի ներդրումների վերաբերյալ ( Early Stage Investment Conference )։ Համաժողովի ընթացքում տարբեր երկրներից հրավիրված ներդրումային ոլորտի նշանավոր մասնագետները կկիսեն իրենց փորձը հայ ներդրողների և բիզնես առաջնորդների հետ։

Գլխավոր խոսնակներն են` Ֆիլիպ Գլունտզը ( 𝙋𝙝𝙞𝙡𝙞𝙥𝙥𝙚 𝙂𝙡𝙪𝙣𝙩𝙯 ) – Եվրոպայի Բիզնես հրեշտակներ կազմակերպության ( BAE ) համահիմնադիրն ու առաջին նախագահը։ Նախկինում եղել է Ֆրանսիայի Բիզնես Հրեշտակներ ( France Angels ) ընկերության նախագահը։ Պարոն Գլունտզը մեծ փորձ ունի Innovation Management, E-commerce, Entrepreneurship, Business Development և Venture Capital ոլորտներում։

Արմեն Խերլոփյանը ( 𝘼𝙧𝙢𝙚𝙣 𝙆𝙝𝙚𝙧𝙡𝙤𝙥𝙞𝙖𝙣 ) – ներդրող New York Angels վենչուրային ընկերությունում և ամերիկյան Genpact ընկերության Գիտության Գլխավոր Պատասխանատուն (Chief Science Officer)։ Պարոն Խերլոփյանը մասնագիտացված է Data Science, Advanced Analytics, Machine Learning, Artificial Intelligence և Digital Transformation ոլորտներում։ Արմենը նաև BAJ աքսելերատորի հիմնադիրն է։

Ռոնալդ Վեիսմանը ( 𝙍𝙤𝙣𝙖𝙡𝙙 𝙒𝙚𝙞𝙨𝙨𝙢𝙖𝙣 ) – Սիլիկոնյան Հովտի ամենահին հրեշտակային ներդրումների կազմակերպության Software group -ի նախագահը Band of Angels – ում։ Վեիսմանը նախագահների խորհրդի անդամ է Angel Capital Association – ում և ունի 20+ տարիների փորձ վենչուրային և հրեշտակային ներդրումներում։ Համաժողովը բաղկացած է երկու հատվածից.  առաջին մասում խոսնակները կներկայացնեն տարբեր տարածաշրջաններում հրեշտակային ներդրումներ կատարելու վերաբերյալ իրենց փորձը, իսկ ընտրված ստարտափները կունենան եզակի հնարավորություն ներկայացնել իրենց գաղափարները ներդրողներին։ Երկրորդ հատվածը բաց կլինի ստարտափ էկոհամակարգի բոլոր ներկայացուցիչների համար։ Հրավիրված խոսնակները կանցկացնեն բաց քննարկում «Մեծ փոփոխություններ, մեծ հնարավորություններ» թեմայով, իսկ մասնակիցները կարող են հարցեր տալ։

Համաժողովը կլինի առցնանց՝ PINE հարթակում։

Կարող են մասնակցել ստարտափներ, ներդրողներ կամ անհատներ, ովքեր հետաքրքրված են ներդրումներով։ Գրանցվելու համար սեղմել համապատասխան հիպերլինկերին։

Մասնակցությունն անվճար է։ Համաժողովը կանցկացվի անգլերեն լեզվով:

Share