Բաժին. Բիզնես

Ստարտափ Արմենիա հիմնադրամը հայտարարում է Startup School ծրագրի մեկնարկը

«Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամը, որը հայկական ստարտափ էկոհամակարգի առաջադեմ ներկայացուցիչներից է, հայտարարել է նոր կրթական նախաձեռնության՝ Startup School ծրագրի մեկնարկի մասին։

Startup School-ը նորարարական կրթական ծրագիր է, որի առանցքային նպատակն է երիտասարդներին ծանոթացնել ստարտափ էկոհամակարգի հետ և նրանց հետ միասին ստեղծել, զարգացնել և իրագործել նոր ստարտափ նախագծեր` Հայաստանը դարձնելով աշխարհի առաջատար ինովացիոն երկրներից մեկը:

Ծրագրի ընթացքում պատանիները կծանոթանան ինքնազարգացման գործիքներին և հմտություններին, ինչպես նաև Հայաստանում ստարտափ էկոհամակարգի և ձեռներեցական ոլորտի կառուցվածքին, կուսումնասիրեն հաջողակ ստարտափների փորձը ու կկերտեն իրենց գաղափարների զարգացման ուղին։ Աշխատելով hիմնադրամի փորձառու մարզիչների հետ, փորձով փոխանակվելով ոլորտի գիտակների հետ հատուկ կազմակերպված հանդիպումների, քննարկումների ու know-how սեսիաների ընթացքում՝ մասնակիցները կսովորեն կկյանքի կոչել և զարգացնել իրենց բիզնես գաղափարները, մշակել իրենց բիզնես մարտավարությունը ու բիզնես մոդելը։ Լավագույն ստարտափները կստանան Seaside Startup Summit 2021-ի մասնակցության ուղեգիր:

Ծրագրի մեկնարկի կապակցությամբ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը նշեց․ «Համոզված ենք, որ Startup School-ը  հնարավորություն կտա պատանիներին բացահայտել իրենց ձեռներեցական ներուժը ու նորարարական լուծումներով հանդես գալ»։

Startup School-ի դասընթացները կմեկնարկեն Հոկտեմբերի 15-ին Երևան քաղաքում՝ շաբաթական երկու հանդիպում հաճախականությամբ։ Ծրագիրը կազմակերպվելու է հայերենով ու անգլերենով։ Մասնակից կարող են դառնալ 13-16 տարեկան բոլոր այն երիտասարդները, ովքեր հետաքրքրված են ձեռներեցությամբ ու ստարտափ մշակույթով: Հարկ է նշել, որ ծրագիրը գործելու է վճարովի հիմունքներով։

Ցանկացողները կարող են գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումներով` https://bit.ly/3cpF4xl (հայերեն) և https://bit.ly/32VJEAi (անգլերեն)։ Ծրագրի մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար այցելե՛ք ծրագրի ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/StartupSchoolYerevan

 

Share