Բիզնես

Կարաս գրուպը կոչ է անում միանալ #KarasSupport ծրագրին՝ ապահովելով ամուր թիկունք մեր բանակի համար

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 2-ից սկսած Կարաս Գրուպը իրականացնում է #KarasSupport ծրագիրը, որով մեծաքանակ սնունդ է հյուրասիրում Արցախից եկած մեր հայրենակիցներին։ Այս ծրագիրը շատ կարևոր է մեզ համար ու մենք մեր ամբողջ ուժն ու ռեսուրսներն ենք ներդնում, որպեսզի այն հնարավորինս կազմակերպված իրականացվի։

Կարաս գրուպի համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանն այս առիթով գրառում է արել՝ խոստանալով, որ այսօրինակ ծրագրերը շարունակական են լինելու.

«Մեր հայրենիքի համար այս օրհասական օրերին յուրաքանչյուրս պետք է իր հնարավորության սահմաններում ու նույնիսկ այդ սահմաններից դուրս աջակցի ու պատասխանատվությամբ մոտենա տիրող իրավիճակին։
Կոչ եմ անում գործընկեր ու ոչ գործընկեր կազմակերպություններին միանալ այս գաղափարի շուրջ՝ ապահովելով ամուր թիկունք մեր բանակի համար։

Մենք կոչ ենք անում ու վստահեցնում, որ իմ ու Աշոտի (խմբ. – Աշոտ Հարությունյան՝ Կարաս գրուպի համահիմնադիր) ուժերով աջակցման ծրագրերը, որոնք կազմակերպում ենք սկսած 2012-ից Տավուշի սահամանամերձ գյուղերի, զինվորների և Արցախի համար, շարունակական են լինելու»։

Share