Բաժին. Բիզնես

Interbrand. Աշխարհի ամենաթանկ բրենդները 2020

Interbrand գործակալությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների 2020թ. ցուցակը

Առաջին հորիզոնականում Apple-ն է։ Անցյալ տարվա համեմատ բրենդի արժեքն աճել է 38%-ով և կազմել 322.9 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում Amazon-ն է՝ 200.6 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ արձանագրվել է աճ 60%-ով։ Եռյակը եզրափակում է Microsoft-ը՝ 166 մլրդ դոլար, արձանագրվել է աճ 53%-ով։

Google-ը չորրորդն է՝ 165.4 մլրդ դոլար, արձանագրվել է անկում 1%-ով։ Հինգերորդ հորիզոնականում Samsung-ն է։ Բրենդի արժեքը 62.3 մլրդ դոլար է։ Անցյալ տարվա համեմատ արձանագրվել է աճ 2%-ով։ Coca-Cola-ն վեցերորդն է՝ 56.9 մլրդ դոլար, անցյալ տարվա համեմատ արձանագրվել է անկում 10%-ով։  Toyota-ն յոթերորդն է՝ 51.6 մլրդ դոլար։ Անցյալ տարվա համեմատ բրենդի արժեքը նվազել է 8%-ով։

Mercedes-Benz-ն ութերորդն է՝ 49.3 մլրդ դոլար։ Անցյալ տարվա համեմատ արձանագրվել է անկում 3%-ով։ McDonald’s-ն իններորդն է՝ 42.8 մլրդ դոլար։ Արձանագրվել է անոկում 6%-ով։ Տասնյակը եզրափակում է Disney-ը՝ 40.8 մլրդ դոլար։ Արձանագրվել է 8% անկում։

Տարվա ընթացքում ամենամեծ աճ են արձանագրել հետևյալ բրենդները. Amazon` 60%, Microsoft` 53%, Spotify` 52%, Netflix` 41%, Adobe` 41%, Paypal` +38%, Apple` +38%, Salesforce` 34%. Nintendo` 31%, Mastercard` 17%:

Ցուցակի նորեկներն են. Instagram` 26 մլրդ դոլար – 19-րդ հորիզոնական, Youtube` 17.3 մլրդ դոլար – 30-րդ հորիզոնական, Tesla` 12.8 մլրդ դոլար – 40-րդ հորիզոնական, Johnnie Walker` 4.5 մլրդ դոլար – 98-րդ հորիզոնական, Zoom` 4.5 մլրդ դոլար – 100-րդ հորիզոնական։

Share