Բիզնես

Կարասը ներկայացրել է Karas Support ծրագրի շրջանակում արվածը

«Կարաս» ազգային սննդի ցանցը պատերազմի օրերին և հետո թիկունքում կազմակերպվող բազմաթիվ նախաձեռնությունների է մասնակցել։

Կարաս Գրուպը իր` Karas Support ծրագրի միջոցով ավելի քան 50.000 բաժին թարմ սնունդ է տրամադրել Արցախից ժամանած մեր հայրենակիցներին։

Հոկտեմբերի 2-ից մինչ դեկտեմբերի 10-ը Կարաս Գրուպը Օջախ ռեստորանի հետ միասին սեփական ռեսուրսներով թարմ մսեղեն, խավարտներ և աղցաններ է տրամադրել սոցիալական նախաձեռնության օգնությանը դիմած բոլոր ընկերությունների և անհատների միջոցով Արցախից եկած հայրենակիցներին։

«Կարաս»-ը Karas Support ծրագրի մասին տեսանյութ է հրապարակել՝ շնորհակալությամբ։

«Շնորհակալ ենք մեր գործընկերներին, մեր թիմի յուրաքանչյուր անդամին, մեր հաճախորդներին, որոնց շնորհիվ մենք կարողացանք ու կարողանում ենք իրականացնել նմանատիպ ծրագրեր: Խոնարհվում ենք մեր զորեղ զինվորների առջև»:

Share