Բիզնես

Ucom-ը հերքում է մամուլում տարածված՝ կրճատումների մասին լուրը

Ucom-ը հերքում է մամուլում տարածված՝ «լուրջ կրճատումների» մասին լուրը։

«Հայտնում ենք, որ այն, մեղմ ասած, աբսուրդային է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ Ucom ընկերության 2021 թվականի ռազմավարական զարգացման պլանը հաջողությամբ իրականացնելուն և կատարողական ցուցանիշների նախատեսված մակարդակին հասնելուն զուգընթաց, աշխատակազմը կընդլայնվի։

Հրապարակված ասեկոսեների աղբյուրի և դրա ձգտումների մասին տեղեկացված ենք և նախընտրում ենք մնալ Ucom ընկերության բիզնես նպատակների և դրանց հասնելու մեջ՝ պրոֆեսիոնալիզմի սահմաններում։

Միևնույն ժամանակ ընդգծում ենք, որ Ucom ընկերությանը վերաբերող ցանկացած տեղեկատվություն ճշտելու համար ընկերության մամլո ծառայությունը հասանելի է 24/7 ռեժիմով կապի պաշտոնական միջոցներով և հանրահայտ բոլոր հարթակներով», – ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Share