Բիզնես

2021 թվականի սկզբի ամենահզոր սմարթֆոնը iQOO 7-ն է

Սմարթֆոնների համար AnTuTu հանրահայտ բենչմարկը հրապարակել է 2021 թվականի հունվարի արդիական մոդելների արտադրողականության վարկանիշը:

Ցուցակը գլխավորել է նոր առաջատարը: AnTuTu-ի հունվարյան վարկանիշում առաջին տեղն զբաղեցնում է iQOO 7-ը՝ 728784 բալով, որը երկրորդ հորիզոնական է «տեղաշարժել» անցյալ ամսվա առաջատարին՝ Xiaomi Mi 11-ին: Երկու մոդելներն աշխատում են Qualcomm Snapdragon 888 նոր հարթակով: Արտադրողականությամբ երրորդ եւ չորրորդ դիրքերն Android-սմարթֆոնների շրջանում զբաղեցնում են Huawei Mate 40 Pro+-ը եւ Mate 40 Pro-ն, որոնք հիմնված են Kirin 9000 չիպի վրա: Հինգերորդ հորիզոնականում անցյալ տարվա Oppo Reno5 Pro+-ն Է, որն աշխատում է Snapdragon 865 հարթակով: Հետաքրքրական Է, որ միջինբյուջետային սմարթֆոնների շրջանում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Xiaomi Redmi 10X 5G-ն (401 389 բալ), որի արտադրողականության համար պատասխանատու է MTK Dimensity 820 պրոցեսորը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share