Բիզնես

Վրաստանի ամենահարուստ մարդու կարողությունը գնահատվում է 5,67 մլրդ դոլար

Վրաստանի ամենահարուստ մարդու՝ Բիձինա Իվանիշվիլիի կարողությունը գնահատվում է 5,67 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Bloomberg Billionaires Index վարկանշային աղյուսակում աշխարհի հարուստների ցանկում Իվանիշվիլին զբաղեցնում է 458-րդ տեղը: Նշվում է, որ անցյալ տարի Իվանիշվիլիի կարողությունը չի փոխվել, մինչդեռ հունվարին այն նվազել է 25 մլն դոլարով:

Գործակալության տվյալներով՝ գործարարի միջոցները ներդրվել են տարբեր ոլորտներում աշխատող ընկերություններում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նախքան քաղաքականությունից հեռանալը, «Վրացական երազանք» իշխող կուսակցության  հիմնադիրն իր կարողության մեծ մասը փոխանցել է իր բարեգործական հիմնադրամի հաշվին:

Share