Բիզնես

Հակոբ Անդրեասյան. Ուզում եմ ներկայացնել նոր, հոգատար և դինամիկ ԱԿԲԱ Բանկը

ԱԿԲԱ բանկը 26 տարեկան է: Այս պահին ընթանում է բանկի ռեբրենդինգի միջոցառումը:

Նախ ներկայացվում է անցած ճանապարհը՝ մեկնարկից մինչև մեծ հաջողություններ: Իսկ հիմա ԱԿԲԱ Բանկը Հայաստանի ամենախոշոր ու հաջողված ֆինանսական կառույցներից է, որն արդեն հաճախորդներին կներկայանա նոր կարգախոսով ու տարբերանշանով:

Առաջին ելույթը ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանինն է: Նախ, հիշեցնում է՝ եթե մեկը կարողացել է, կարող ես և դու: Անդրեասյանը նկատում է՝ նույնիսկ եթե հնարավորությունները սուղ են, խանգարող հանգամանքները շատ են և ունենք աշխարհաքաղաքական խնդիրներ, միևնույնն է, պետք է հնար գտնենք և շարունակենք ապրել և գործել:

Հակոբ Անդրեասյանը նկատում է՝ բանկի աշխատակազմն արել է այն, ինչին ի սկզբանե դժվար է եղել հավատալ: Ասում է՝ կարևորը ոգեշնչումն է, իսկ իրենք ոգեշնչված են:

«Մենք ոգեշնչված ենք մեր հաճախորդներով, մեր թիմով: Ոգեշնչված ենք մեր հայրենիքը պաշտպանող զինվորով, յան երեխաներով, որոնք մեր ապագան են: Մենք հավատում ենք մեր լուսավոր ապագային: Մենք հավատում ենք, որ մենք հաղթող ենք լինելու: Դրա համար ուզում եմ ներկայացնել նոր, հոգատար և դինամիկ ԱԿԲԱ-ն»:

Ռեբրենդինգն իրականացրել է «Սաչի» միջազգային ընկերությունը: Ծանոթանալով բանկի անցած ճանապարհին՝ իրենք էլ են զարմացել բանկի զարգացման ճանապարհի ու հաջողությունների վրա:

ԱԿԲԱ Բանկի գլխավոր գործադիր տնօրենի խոսքով՝ այն, ինչ ստացվել է ռեբրենդինգի արդյունքում, արտացոլում է իրենցց սկզբունքներն ու գործելաոճը՝ սկզբունքային, զարգացող, դինամիկ, երիտասարդական:

Այժմ ընթանում է պանելային քննարկում՝ «Խնդիրդ դարձրու հնարավորություն» խորագրով, որի ընթացքում քննարկվում են Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարներն ու առկա մարտահրավերները:

Share