Բիզնես

Իլոն Մասքը կրկին գլխավորել Է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը

SpaceX եւ Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասքը, որը կարճ ժամանակով աշխարհի ամենահարուստ մարդու կոչումը զիջել էր Amazon-ի հիմնադիր Ջեֆ Ջեզոսին, կրկին գլխավորել է միլիարդատերերի ցուցակը: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը: SpaceX-ի բաժնեթղթերի տեղաբաշխման հերթական փուլից հետո Մասքի կարողությունը գնահատել են 199,9 միլիարդ դոլար: Բեզոսի հաշվին 194,2 միլիարդ դոլար է:

Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդն է համարվել 2017 թվականի մարտից մինչեւ այս տարվա հունվարի 7-ը, երբ նրան առաջին անգամ գերազանցեց Մասքը: Այս շաբաթ Tesla-ի բաժնետոմսերի արժեքի անկումից հետո Amazon-ի հիմնադիրը կարճ ժամանակով վերադարձավ վարկանիշի առաջին հորիզոնական, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share