Բաժին. Բիզնես

Samsung-ը և MasterCard-ը կթողարկեն մատնահետքերով պաշտպանված վճարային քարտ

Հարավկորեական Samsung կորպորացիան և Mastercard գլոբալ վճարային հարթակը համաձայնագիր են ստորագրել մատնահետքերով պաշտպանված վճարային քարտի ստեղծման մասին։

Նշված տեխնոլոգիաներով քարտի տեխնոլոգիան Mastercard-ն առաջին անգամ փորձարկել է դեռևս 2017թ.-ին՝ Հարավաֆրիկյան Հանրապետության առևտրային ցանցերից մեկում։ Այժմ էլ կնքվել է համաձայնագիր Samsung-ի հետ, որը վճարային քարտերի թողարման առաջատարն է Հարավային Կորեայում։

Քարտի հիմքում ընկած է Samsung System LSI Business միկրոսխեման, որն ապահովում է վճարումների գաղտնիությունն ու անվտանգությունը։

Նոր տեխնոլոգիաներով զինված քարտը կթողարկվի 2021թ. վերջին, սակայն դեռևս անհայտ է, թե երբ նշված քարտերը կմտնեն մասսայական գործածության մեջ։

Share