Բաժին. Բիզնես

Հայկական PlayEngine ստարտափը 0.5 մլն ԱՄՆ դոլլար ներդրում է ստացել

Հայկական PlayEngine ստարտափը, որը Սիլիկոնյան Հովտում հիմնված B2B սպորտային խաղադրույքների համար նախատեսված ծրագրերի (software) մատակարար է, 0.5 մլն ԱՄՆ դոլլար ներդրում է ստացել։

Ներդրումների փուլը առաջնորդել է Ադամ Քաբլանյանը, իսկ ներդրողների շարքում եղել են մի շարք փորձառու հրեշտակ
ներդրողներ Netflix-ից HP-ից, Tanium-ից, ServiceTitan-ից և BAJ աքսելերատորից։ Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA) և Հայաստանի Հրեշտակ Ներդրողների Ակումբը (AICA) նույնպես մասնակցել են ներդրումային փուլին։

Ընկերության հիմնադիրներն են Ռաֆայել Մկրտչյանը և Արամ Չերկեզյանը, ովքեր ավարտել են Միացյալ Նահանգների Բերքլի
համալսարանը և հիմնել ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում։ Թիմը ներկա պահին Berkeley Skydeck’s Hotdesk ծրագրի անդամ է։

Ստեղծված լինելով գերժամանակակից լուծումների հիման վրա, ընկերությունը միտում ունի նոր տեխնոլոգիական ստանդարտներ մտցնել խաղադրույքների ոլորտ։ PlayEngine-ը ապահովում է տվյալների վրա հիմնված և ավտոմատացված ծառայություններ, որոնք օգնում են հաճախորդներին կրճատել գործառական ավելորդ ծախսերը՝ ավելացնելով հաճախորդի եկամուտները։

PlayEngine-ը միտում ունի խաղադրույքների ոլորտում իրականացվող ձեռքով կատարվող (manual) բոլոր աշխատանքները ավտոմատացնել։ Այժմ բուքմեյքերները կարող են իրենց գործի մի մասը վստահել PlayEngine-ին։ Ընկերությունն առաջարկում է երկու ստրատեգիական լուծումներ՝ WorkEngine և Sportsbook։ WorkEngine-ը, որը բիզնես կառավարման ամբողջական ծրագիր է (software) հնարավորություն է տալիս խաղադրույքային նկերություններին գործարկել իրենց բինզնեսն առցանց։

Sportsbook-ը՝ PlayEngine-ի ամենավերջին տեխնոլոգիական լուծումը, բարձրացնում է կայքի արդյունավետությունը և ապահովում արագ բեռնում։

Եթե բուքմեյքերական ընկերություն եք և ցանկանկանում եք բարելավել Ձեր աշխատանքի ընթացքը, կարող եք գրանցվել playengine.com-ում վաղ հասանելիության համար: Ընկերությունը արտոնություններ է առաջարկում այն օպերատորներին, որոնք գրանցվում են մինչև մարտի վերջ:

Share