Բիզնես

Իլոն Մասկի կարողությունը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է ռեկորդային 25 միլիարդ դոլարով

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիրԻլոն Մասկի կարողությունը վերջին մեկ օրվա ընթացքում ավելացել է ռեկորդային 25 միլիարդ դոլարով։ Այս մասին վկայում են Bloomberg-ի տվյալները

Մասկի կարողությունն այժմ գնահատվում է շուրջ 174 միլիարդ դոլար։ Նա այս պահին աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում երկրորդն է:

Շարունակում է առաջատար մնալ Amazon-ի հիմնադիր Ջեֆֆ Բեզոսն, ում կարողությունը գնահատվում է շուրջ 180 միլիարդ դոլար։ Վերջին մեկ օրվա ընթացքում Բեզոսի կարողությունն աճել է շուրջ 5,95 միլիարդ դոլարով։

Share