Բիզնես

Microsoft-ը բանակցություններ Է վարում ավելի քան 10 մլրդ դոլարով Discord-ի գնման շուրջը

Microsoft-ը բանակցություններ է վարում ավելի քան 10 միլիարդ դոլարով Discord մեսենջերի ձեռքբերման շուրջը, մարտի 22-ի երեկոյան հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Ըստ նրանց տեղեկությունների՝ ընկերությունները գտնվում են քննարկման գործընթացում, գործարքի մասին որոշում տակավին չի ընդունվել: Ըստ որում աղբյուրներից մեկը նշել Է, որ Discord-ը կարող է վաճառքին գերադասել բաժնետոմսերի առաջնային հրապրակային տեղաբաշխումը (IPO):

Նաեւ հաղորդվում Է, որ մեսենջերի սեփականատերերն ավելի վաղ բանակցություններ են վարվել Epic Games եւ Amazon ընկերությունների հետ: Bloomberg-ի տեղեկատվությամբ՝ Discord-ն ունի ամսական ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share