Բաժին. Բիզնես

Ճգնաժամի մեջ գտնվող ռեստորանային բիզնեսը՝ ՊԵԿ-ի թիրախում

«Բիզնես 24»-ի ստացած տեղեկությունների համաձայն` պետական եկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումների գործընթաց է սկսել ռեստերանային ոլորտում։

Գաղտնիք չէ, որ ռեստորանային ոլորտն ամենաշատն է տուժել կորոնավիրուսի համաճարակից, ինչու ոչ, նաև Արցախյան երկրորդ պատերազմից։ Ոլորտը կարծես թե նոր-նոր է սկսում վերականգնվել և սպասում է զբոսաշրջային սեզոնի բացմանը, իսկ ահա, պետական մարմինները սպասեցնել չեն տալիս։

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե ինչ տրամաբանությամբ են շարժվում ՊԵԿ պաշտոնյաները՝ «գրոհելով» ռեստորանային ոլորտը։ Ակնհայտ է, որ այս վարչարարությունը զգալի ռիսկեր է պարունակում ամիսների շարունակ զգալի կորուստներ կրող ընկերությունների համար։

Հարց է ծագում` արդյո՞ք պետական բյուջեի վիճակն այնքան վատ է, որ իրականացվում են նման քայլեր։

Share