Բաժին. Բիզնես

Beeline. «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ տվյալների բազաները պաշտպանված են լիարժեքորեն, արտահոսք չկա

Ի պատասխան մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը, թե իբր Beeline («Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ) տվյալների բազայից բաժանորդների տվյալների արտահոսք է տեղի ունեցել, պաշտոնապես հերքում ենք այս տեղեկությունները և հայտնում, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Տելեկոմ Արմենիայից։

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ տվյալների բազաները պաշտպանված են լիարժեքորեն, տվյալների պահպանումն իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից ամենաժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառությամբ:

«Տելեկոմ Արմենիա»-ն երաշխավորում է բաժանորդների անձնական տվյալների, այդ թվում նաև՝ հեռախոսահամարի, գաղտնիությունը՝ համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքների:

Share