Բիզնես

mnatany.am. Համավարակն ու բիզնեսի փոխարկեպումը

Կորոնավիրուսն ախտահարեց ոչ միայն աշխարհի բնակչությանն, այլ նաև աշխարհի տնտեսությունները: Բիզնես սեկտորը «ախտահարումը» հաղթահարելու մի եղանակ ուներ, «մուտացվել» այնպես, ինչպես վիրուսն է մուտացվում: Դե, գոյության կռիվ է, գոյատևում են ուժեղ ու ճկուն «օրգանիզմները»:

Առևտուրը տնտեսության այն ճյուղն է, որն ուղղակի վերանալ չի կարող, իսկ համավարակը հնարավորություն էր ապացուցելու, որ հնարավոր է պահպանել բիզնեսը, եթե իհարկե չես վախենում նորարարություններից:

Հենց այսպես միրգ-բանջարեղենի ամենասովորական խանութը դարձավ օնլայն խանութ: Անձնակազմը երկմտելու ժամանակ չի ունեցել. որոշել են՝ խանութը պիտի շարունակի գործունեությունը նույնիսկ համավարակի պայմաններում, միայն թե արդեն նաև օնլայն: Երկար չեն մտածել նաև վիրտուալ խանութի անվանման մասին. թոփ-արտահայտությունն էր՝ մնա տանը, ուրեմն հենց այդպես էլ կկոչվի կայքը՝ www.mnatany.am:

««Mnatany» մի փոքր տարօրինակ, բայց միաժամանակ «աշխատող» անվանում է», – պատմում է Տիգրանը՝ հիմնադիրը, – «Վիրուսի պատճառով պահանջարկը մի փոքր նվազել էր, իսկ սահմանափակումները հանելուց հետո նաև պարզ դարձավ, որ աշխատող մարդկանց հարմար է օնլայն գնում կատարել. խնայվում է ժամանակը, հաճախորդի համար ընտրվում է ամենալավն ու թարմը, առաքումը կատարվում է նշված ժամին և այլն»:

Կայքը հնարավորություն ունի ընտրելու առաքման, վճարման ամենահարմար տարբերակը, առաքումը կատարվում է գեղեցիկ փաթեթավորված, էկոլոգիապես մաքուր փաթեթներով, առանց ուշացումների։

«Մենք  միշտ նկատի ենք ունենում հաճախորդների կարծիքը, մշակում նկատառումներն ու ցանկությունները։ Ունենք հավատարիմ հաճախորդներ, ում շատ դուր է գալիս մեր սպասարկումն ու գնահատում են վերաբերմունքը, առաքված մթերքների որակ-արժեք հարաբերակցությունը: Կարծում ենք, այսօրվա պայմաններում առցանց գնումները ավելի քան արդիական են, և նախագիծը միանշանակ ընդլանվելու և զարգանալու հեռանկարներ ունի», – ասում են գործընկերներ Տիգրանն ու Ռուբենը և նկատում՝ օնլայն մակետները շատացել են, մրցակցությունը ստիպում է մշտապես զարգանալ, միշտ փնտրել նոր, ավելի հարմար և հետաքրքիր ծառայությունների մատուցման ուղիներ։

www.mnatany.am-ում մեծ տեղ են տալիս տեղական արտադրանքին՝ ընտրելով Հայաստանի գյուղական համայնքներից բերված էկոլոգիապես մաքուր, օրգանական, բնական մթերքները: Ընկերությունն ունի 7 աշխատակից, պատվերների շատանալուն պես նախատեսում են մեծացնել թիմը, հատկապես առաքման ծառայության բաժնում։

Խանութի տեսականին ամեն օր թարմացվում է և անցնում խիստ զննում, խանութը ախտահանվում է, իսկ աշխատակիցները պահպանում են սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները։ «mnatany» օնլայն մարկետում և խանութում ապրանքի գները նույնն են։ Այնպես որ հաճախորդը չի վճարում հավելյալ գումար օնլայն գնում կատարելիս:

Այնպես որ, կորոնավիրուսի պատճառով, թե առանց դրա, mnatany.am-ն առաջարկում է միրգ-բանջարեղեն, կաթնամթերք, կենցաղային պարագաներ, հիգիենայի միջոցներ և այլ ապրանքներ: Օնլայն հարթակը խոստանում է որակյալ ապրանքների արագ առաքում:

Share