Բաժին. Բիզնես

Վիվա-ՄՏՍ. Ռալֆ Յիրիկյանը չի պատրաստվում մտնել քաղաքականություն

ԶԼՄ-ների կողմից այսօր վաղ առավոտից շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ՝ իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Վիվա-ՄՏՍ-ից։

Հերթական անգամ վերահաստատում ենք, որ Ռալֆ Յիրիկյանը երբևէ որևիցե ձևաչափով չի զբաղվել քաղաքական գործունեությամբ և ապագայում ևս չի մտնելու քաղաքականություն:

Ռալֆ Յիրիկյանն անձամբ ու Վիվա-ՄՏՍ-ն այս մասին պաշտոնապես հայտարարել են բազմիցս՝ հարցազրույցներում, ինչպես նաև՝ ի պատասխան տարատեսակ հրապարակումների ու լրագրողական հարցումների:

Share