Բաժին. Բիզնես

2020 թվականին Twitter-ի եկամուտը կազմել է ավելի քան 3.7 մլրդ դոլար

Twitter-ի եկամուտները նախորդ տարի կազմել են 3.716 մլրդ ԱՄՆ դոլար: Այս մասին ասվում է ընկերության հրապարակած հաշվետվության մեջ:

Ընկերությունը 2020 թվականի վերջի տվյալներով ունի ավելի քան 5500 աշխատակից, ովքեր աշխատում են աշխարհի տարբեր երկրներում տեղակայված ավելի քան 35 գրասենյակում:

Twitter-ի ղեկավարությունն իր համար նպատակ է դրել, որ մինչև 2025 թվականը աշխատակիցների առնվազն կեսը լինեն կանայք, իսկ շուրջ մեկ քառորդը՝ տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչ:

Share