Բաժին. Բիզնես

ՕՐԱՆԺ ԷՔՍՊՈ` ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-17

Այսօրվանից Orange-ի գլխավոր խանութի ստորին հարկում տեղակայված հատուկ ցուցասրահում կարելի է այցելել նորարարական ապրանքների և ծառայությունների Orange Expo ցուցահանդեսը, որը բաց կլինի բոլոր այցելուների համար հոկտեմբերի 15-17-ը:

«Orange-ը Հայաստանում, ինչպես ամենուր, ներկայանում է որպես նորարար բրենդ և մենք այսօր երջանիկ ենք Հայաստանում ներկայացնել Orange Ֆրանս Տելեկոմի լաբորատորիաներում մշակված այս տպավորիչ նմուշները: Մեր ընկերության համար տեխնոլոգիաները չեն նորարարության նպատակը, այլ բաժանորդը: Մենք կարծում ենք, որ օգտագործողները չպետք է մտածեն տեխնոլոգիաների բարդության մասին, իսկ նորարարությունները պետք է ծառայեն մեր հաճախորդների կյանքն ավելի հարմարավետ, ավելի գունագեղ ու պարզապես ավելի լավը դարձնելու համար », ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Այս ցուցասրահում ներկայացված են ինչպես ապրանքներ և ծառայություններ, որոնք դեռ չեն գործարկվել Հայաստանում և մեզ համար ապագայի չափանիշն են, այնպես էլ ծառայություններ, որոնք արդեն մեր ընկերությունը ներկայացնում է հայաստանյան սպառողին, սակայն դեռ չեն մեկնարկել եվրոպական երկրներում: Այս վայրում մենք իսկապես ապագայի ու ներկայի սահմանագծին ենք և պատահական չէ, որ ցուցահանդեսի կարգախոսն է «ապագան այսօր է», ասաց Orange-ի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Orange Expo ցուցահանդեսում ներկայացված են նմուշներ Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաների` Orange Labs-երի ամենահետաքրքիր ապրանքներից և ծառայություններից, այնպես էլ Orange Արմենիայի պորտֆոլիոյից: Ցուցահանդեսը բաց կլինի երեք օր, ժամը 13:00-ից 21:00-ը:
 
Նշենք, որ Orange Labs-երը Orange Ֆրանս Տելեկոմ Խմբի համաշխարհային նորարարական լաբորատորիաների ցանցն են կազմում, որտեղ աշխատում են 50 տարբեր ազգությունների 3500 գիտաշխատողներ, շուկայագետներ, դիզայներներ`4 մայրցամաքների 18 երկրներում: Տարեկան 350 պատենտ ունեցող պորտֆոլիոյով նրանք նպաստում են նորարական և հեշտ օգտագործվող ինտեգրված ծառայությունների նոր սերնդի զարգացմանը: Տեխնոկենտրոնը, օգտվելով Orange Labs-երում ստեղծված գաղափարներից և տեխնոլոգիաներից, մշակում և առաջարկում է ճիշտ ապրանքներն ու ծառայություները ճիշտ պահին, Oraneg-ի գործունեության տիրույթում որքան հնարավոր է շատ երկրների համար: Տեխնոկենտրոնի` 22 ազգության 450 աշխատակիցներն աշխատում են Փարիզում, Լոնդոնում և Ամմանում:

Ֆրանս Տելեկոմ Խմբի անդամ Օրանժ Արմենիան Հայաստանում շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից: Ընկերությունը Հայաստանում 2009թ. կատարել է 140 մլն եվրոյի ներդրումներ, իսկ մինչև 2010թ. վերջ կիրականացնի ևս 50 մլն դոլարի ներդրում և արդեն ապահովում է բջջային կապի ու լայնաշերտ շարժական ինտերնետի հասանելիությունը Հայաստանի մոտ 600 քաղաքներում և գյուղերում։ Orange-ի 3G+ ծածկույթն այսօր ամենաընդարձակն է Հայաստանում և ծածկում է բնակչության 93% տոկոսը:

Orange-ը Հայաստանում հանդես է գալիս որպես նորարար և անմիջական բրենդ, և իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն երկրում առաջնորդել է մի շարք նորարարություններ, ինչպես HD ձայնի ներդրումը, որով Հայաստանը դարձավ այս տեխնոլոգիային տիրապետող երկրորդ երկիրն աշխարհում, մինչև 14.4 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետ և այլն, որոնք նպատակ ունեն համաշխարհային տեխնոլոգիական նվաճումները հասանելի դարձնել Հայաստանում բնակչության հնարավորինս մեծ մասին: Orange-ը Հայաստանում նաև խթանեց սմարթֆոնների շուկայի զարգացումը` առաջինը ներկայացնելով iPhone, Android համակարգով HTC սմարթֆոններ, և հատուկ առաջարկների շնորհիվ դրանք հասանելի դարձնելով մեծաթիվ սպառողների: Orange-ը վերջերս ներկայացրեց նաև BlackBerry լուծումը Հայաստանում:

Share