Բիզնես

Samsung-ը հայտարարել է «ամենահզոր» Galaxy սարքի շնորհանդեսի մասին

Samsung Electronics-ն ապրիլի 28-ին կայանալիք Galaxy Unpacked-ի շնորհանդեսին կներկայացնի ամենահզոր Galaxy-ն։ Թե ինչ պրոդուկտի մասին է խոսքը, ընկերությունն առայժմ չի հայտնում։ Հիշեցնենք միայն, որ Galaxy պրոդուկցիոն շարքը ներառում է սմարթֆոններ, նոթբուքներ, պլանշետներ։

Հարավկորեացի ուսումնասիրողները կարծում են՝ խոսքը Galaxy Book Pro-ի, Galaxy Book Pro 360-ի, ինչպես նաև Galaxy Book Go-ի մասին է՝ ամենաժամանակակից Snapdragon պրոցեսորով։

Փորձագետները նշում են, որ սա կարող է լինել Samsung-ի առաջին համաշխարհային շնորհանդեսը, որում ներկայացվում է ամբողջությամբ սեփական արտադրության համակարգիչներ։

Ըստ TrendForce-ի՝ այս տարի աշխարհում նոթբուքերի համաշխարհային պահանջարկը կկազմի 218 միլիոն միավոր-արտադրանք, ինչն 8,1 տոկոսով ավել է նախորդ տարվա պահանջարկից։

Share