Բիզնես

Ձեռներեց կանայք ներկայացնում են Kiddy հավելված

«Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրի Բութքեմփի երկրորդ փուլի հաղթող Նարինե Խաչատրյանը առաջարկում է լուծել ծնողավարության ամենահաճելի խնդիրներից մեկը՝ երեխայի նկարների ապահով և հուսալի արխիվացումն ու պահպանումը:

Թիմի ներկայացրած Kiddy հավելվածը հնարավություն է տալիս պահպանել ձեր փոքրիկի բոլոր տեսանյութերն ու լուսանկարները, հրավիրել ձեր ընկերներին և ընտանիքի անդամներին միանալու էջին, հետևել փոքրիկի աճի և զարգացման դինամիկային, գրանցել և պահպանել ատամիկները ծկթելու ամսաթվերը, գրանցել և հետևել փոքրիկի քաշի հետագիծը և այլն:

Share