Բիզնես

Telegram-ը նոր գործառույթ կունենա

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը օգտատերերին տեղեկացնում է, որ Telegram-ը մայիսին տեսանյութ կավելացնի ձայնային չաթերում, ինչը մեսենջերը խմբային տեսազանգերի հարթակ կդարձնի։

Դուրովը նշել է, որ Telegram-ի երկու նոր վեբ տարբերակները՝ WebK-ը և WebZ-ը, Telegram–ի ամենահաջողված միջհարթակային տարբերակներն են այս պահի դրությամբ. օգտատերերը կարող են անմիջապես մուտք գործել չաթ ինչպես բջջայինի, այնպես էլ անհատական համակարգչի վեբ բրաուզերից: Այնպես որ, այլևս Telegram մուտք գործելու համար հավելված ներբեռնելու կարիք չի լինի։

Share