Բաժին. Բիզնես

Dexatel-ը տոնել է 6-րդ տարեդարձը և նոր գրասենյակի բացումը

Ապրլի 29-ին Dexatel ընկերությունը նշել է 6-րդ տարեդարձը Հայաստանյան գրասենյակում։

Ընկերությունն այս առիթով հրավիրել է հայկական ՏՏ ոլորտի մի շարք ներկայացուցիչների և նորաբաց գրասենյակում տոնել իրադարձությունը։ Միջոցառման ընթացքում ընկերության հիմնադիր տնօրեն Գեղամ Ազատյանը ներկայացրել է ընկերության ստեղծման պատմությունը և հաջողության հասնելու ճանապարհը։

Նա նշել է. «Դեքսատելը հիմնել ենք ավտոտնակում։ Սկզբում ֆինանսական միջոցներ գրեթե չենք ունեցել, բայց մեր համառ աշխատանքի շնորհիվ այսօր արդեն հասել ենք տարեկան 14 միլիոն ԱՄՆ դոլար շրջանառության»:

Հաջողության գլխավոր գործոնը համարելով թիմը, Գեղամ Ազատյանը նշել է, որ աշխատակիցների մեծ մասը ի սկզբանե եղել են սկսնակ մասնագետներ, սակայն թիմի միասնական ոգին և անընդհատ կատարելագործվելու ձգտումը օգնել են Dexatel-ը դարձնել ամենաարագ աճող ընկերություններից մեկը աբողջ Եվրոպայում։

Dexatel-ը թվային հաղորդակցությունների հարթակ է (CPaaS), որը տրամադրում է հեռահաղորդակցության ծառայություններ` ինչպիսիք են A2P SMS Messaging, Business WhatsApp API, Google RCS Messaging, Viber Business և Verified SMS by Google։ Ներկայումս, Dexatel-ը համագործակցում է ավելի քան 800 աշխարահռչակ ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Viber, China Telecom, Vodafone, Alibaba Group և այլն։

Share