Բաժին. Բիզնես

Ethereum-ի ստեղծող Վիտալիկ Բուտերինը՝ աշխարհի ամենաերիտասարդ կրիպտոմիլիարդատեր

27-ամյա ռուս երիտասարդ Վիտալիկ Բուտերինը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ կրիպտոմիլիարդատերը։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ethereum (ETH) կրպտոթոքենի արժերքը հասել է 3,000 դոլարի, ինչի հետևանքով Բուտերինի կարողությունը կազմել է 1.09 մլրդ դոլար։ Նշենք, որ Բուտերինը հանդիստանում է ETH-ի հիմնադիրը և ստեղծողը։ 2020թ.-ի սկզբի համեմատ Բուտերինի կարողությունն աճել է ավելի քան 25 անգամ։

Ethereum-ը համարվում է կրիպտոաշխարհի թվով երկրորդ արժույթ կամ թոքեն, որի շուկայական կապիտալիզացիան զիջում է միայն Bitcoin-ին և այժմ կազմում է 389 մլրդ դոլար։ Ethereum-ի ցանցում օրական իրականացվում է 1 մլն փոխանցում։

Share