Բիզնես

Bloomberg. Nissan-ը 1,19 միլիարդ եվրոյով վաճառում է Daimler-ում իր բաժնեմասը

Ճապոնական ավտոարտադրող Nissan-ը հայտարարել է գերմանական Daimler մեքենաշինական ընկերությունում իր բաժնեմասի վաճառքի մասին։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Nissan-ն իր ֆինասական դիրքն ամրապնդելու համար իր բաժնեմասը վաճառում է 1,19 միլիարդ եվրոյով։

Դեռ մարտին էլ Renault ավտոկոնցեռնն էր վաճառել Daimler-ի իր բաժնեմասը։ Գործարքի արժեքը 1,14 միլիարդ եվրո էր։

Ըստ Bloomberg-ի՝ Nissan-ը փորձում է վերականգնել շահութաբերությունը և վերանայել իր բաժնետոմսերի պորտֆելը՝ Renault-Nissan-Mitsubishi դաշինքի նախկին ղեկավար Կառլոս Գոնի ձերբակալությունից հետո:

Հիշեցնենք՝ Կառլոս Գոնը ձերբակալվել էր 2018-ի նոյեմբերի 19-ին, Տոկիոյում։ Հետաքննության արդյունքների համաձայն՝ նա պատշաճ կերպով չի հայտարարագրել որպես Nissan-ի տնօրենների խորհրդի նախագահ՝ 2010-2018-ը ստացած 9 միլիարդ իենը, որի դոլարային արժեքը գերազանցում է 80 միլիոնը։ Գոնը 2019-ի ապրիլին խոշոր գրավի դիմաց ազատվել է բանտից և ենթարկվել տնային կալանքի։

 

Share