Բիզնես

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր  ուսանողներին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար:

iStudent քարտն առանձնահատուկ երիտասարդական դիզայնով բազմարժութային և միջազգային քարտ է, որը սպասարկվում է հատուկ սակագներով և ինչն առավել առաջնային է այս սեգմենտի հաճախորդների համար՝ հնարավորություն է տալիս կատարել առցանց գնումներ՝ պաշտպանված անվտանգության ժամանակակից 3D Secure համակարգով:

Հաշվի առնելով երիտասարդ սերնդի զբաղվածությունը և խիտ գրաֆիկը` ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ոչ միայն դառնալ բանկային ոլորտի հաճախորդ, այլ նաև օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և աշխարհի ցանկացած կետից  կատարել բանկային գործարքներ Մոբայլ/ Ինտերնետ Բանկի հավելվածով, ինչպես նաև Վիդեո Բանկ/Հեռախոս Բանկ ծառայությունների միջոցով:

Ունենալով բանկոմատների ամենամեծ ցանցը Հայաստանում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը թույլ է տալիս օրվա ցանկացած պահին ինչպես կանխիկացնել դրամական միջոցներ, այնպես էլ համալրել քարտային հաշիվները cash-in գործառույթով օժտված բանկոմատների միջոցով: Տարատեսակ բանկային գործարքները հնարավոր է իրականացնել Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն Բանկում գործող սակագների:

iStudent քարտը կարող է կատարել նաև ուսումնական հաստատության տարածք մուտք գործելու անցաքարտի գործառույթ: Հայաստանի ավելի քան 20 ուսումնական հաստատությունների հետ համագործակցության շրջանակներում` iStudent քարտն ուսանողների առջև դռներ է բացում՝ Բանկի տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում դասընթացների և ուսումնական պրակտիկայի մասնակցելու, ինչը հնարավորություն է ընձեռում նրանց ստանալ գիտելիքներ բանկային և ֆինանսական աշխարհի վերաբերյալ, որոնք հանդիսանում են ֆինանսական գրագիտության հիմքը:

iStudent քարտը հնարավորություն է տալիս քարտապաններին մասնակցել նաև Բանկի կողմից կազմակերպվող տարբեր մարքեթինգային ակցիաների, մրցույթների և միջոցառումների:

Քարտը թողարկվում և սպասարկվում է անվճար: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից կանխիկացումն, առևտրի կետերում անկանխիկ վճարումները, ՀՀ դրամով ներբանկային և միջբանկային բոլոր փոխանցումներն իրականացվում են անվճար:

Visa iStudent քարտը կարելի է պատվիրել առանց մասնաճյուղ այցելելու՝ անցնելով հետևյալ հղմամբ՝ https://www.vtb.am/am/online-request/#privType-23:

iStudent վճարային քարտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/card-view/kid-teen-ew-istudent-vcharayin-k-arter#card-3# հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ  կողմից:

Share