Բաժին. Բիզնես

Անցի՛ր գործի, մասնակցի՛ր ԳործON վեբինարին #CustomerCare ոլորտում

Մայիսի 8-ին ԳործON ինովացիոն հարթակում կանցկացվի հաճախորդների սպասարկման վերաբերյալ անվճար վեբինար, որի խոսնակներն են Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության աշխատակիցներ Լիլիթ Վարդանյանն ու Դավիթ Վարդանյանը, ինչպես նաև Տատյանա Պետրուխան ու Էլիսսար Հաջ Զարվին։

Վեբինարը կանցկացվի ZOOM հարթակում, որին կարելի է միանալ միայն նախապես գրանցվելով: Գրանցվելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://gortson.am/hy:

Հնարավորությունը կա, մնում է անցնել գործի։

ԳործON նախագիծը մեկնարկել է 2020 թվականին Հայաստանի Մարդկային Ռսուրսների Ասոցիացիայի կողմից՝ Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության աջակցությամբ։ Մեկնարկի պահից ի վեր նախագիծը միավորել է ՀՀ ընկերություններն ու կարիերայի զարգացում ու նոր հնարավորություններ փնտրող բազմաթիվ անհատների։

Հնարավորությունների ինովացիոն ԳործON հարթակը բոլորովին անվճար տրամադրում է տեղեկատվություն հայկական շուկայում առաջատար ընկերությունների թափուր հաստիքների մասին, մեկ հարթակում միավորում է լավագույն կազմակերպությունների մասնագետներին ու աշխատանք փնտրողներին ու, վերջապես, անվճար վեբինարների շրջանակներում ներգրավում է համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակներին, որոնք պատրաստ են տրամադրել արդի գիտելիքներ՝ մասնակիցներին ընձեռելով հնարավորություն աշխատաշուկայում ավելի մրցունակ դառնալու:

Հենց հիմա գործON հարթակում հասանելի են մոտ 40 թափուր աշխատատեղեր և անվճար թեմատիկ վեբինարներ, որոնց  ավարտին մասնակիցները կարող են անցնել թեստավորում և արդյունքների հիման վրա ստանալ մասնակցության սերտիֆիկատ, ընդ որում՝ 85+ ցուցանիշ գրանցելու դեպքում տրամադրվում է գերազանցության հավաստագիր, որը գործատուի կողմից դիտարկվում է որպես առավելություն։

ԳործON-ը տալիս է հնարավորություն․ մնում է միայն անցնել գործի: Ինչպե՞ս՝ ահա ինչպես։ ԳործON-ի անվճար վեբինարների այս շարքը նվիրված է հաճախորդների սպասարկմանը՝ քսանմեկերորդ դարում բիզնեսի համար անփոխարինելի  #CustomerCare-ին:

Մայիսի 8-ին գործON-ի վեբինարին հաճախորդների սպասարկման ոլորտի չորս փորձագետ կկիսվեն ոլորտում ունեցած իրենց փորձով ու գիտելիքներով:

Ինչպե՞ս է արտահայտվում հաճախորդների բարձրորակ սպասարկումը, ինչպե՞ս կարող են հաճախորդի սպասումները փոխել շուկան, ի՞նչ կարող եք անել Դուք, որպես ընկերություն կամ անհատ Ձեր ոլորտում հաճախորդների լավագույն փորձառություն ապահովելու համար։ Այս և մի շարք այլ հարցերի գործON-ի վեբինարին կանդրադառնան IQOS պաշտոնական վաճառակետերի սպասարկման և վաճառքի ղեկավար Լիլիթ Վարդանյանը և IQOS հաճախորդների սպասարկման ու փորձառության պատասխանատու Դավիթ Վարդանյանը:

Մայիսի 8-ին գործON-ի վեբինարին «Հաճախորդամետ աշխատակից. ինչպիսի՞ն է նա» թեմայով վարպետաց դաս կներկայացնի նաև Տատյանա Պետրուխան, իսկ հաճախորդների գերազանցության ու սպասարկման մասին հաջող փորձով կկիսվի Էլիսսար Հաջ Զարվին։

Վեբինարը կանցկացվի ZOOM հարթակում, որին կարելի է միանալ միայն նախապես գրանցվելով: Գրանցվելու համար անցե՛ք հետևյալ հղումով՝ https://gortson.am/:

Գործընկերական նյութ

Share