Բաժին. Բիզնես

Հայփոստ. շրջանառության մեջ են դրվել նոր նամականիշներ

Հայփոստ ընկերությունը շրջանառության մեջ է դրել մի շարք նոր նամականիշներ.

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Միջազգային. Եվրոպա 2021. Վտանգված ազգային վայրի բնություն» թեմային

2021 թվականի մայիսի 7-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Միջազգային. Եվրոպա 2021. Վտանգված ազգային վայրի բնություն» թեմային:

Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» ամենամյա միջազգային մրցույթի շրջանակներում: «EUROPA» նամականիշերը միտված են զարգացնելու Եվրոպայի փոստային օպերատորների միջև համագործակցությունը:

Նամականիշի վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում ընդգրկված «Քարարծիվ» գիշատիչ թռչունը՝ հայկական լեռների խորապատկերին:

Թողարկման օրը` 07 մայիսի 2021թ.

Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 40 000 հ.

Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային

2021 թվականի մայիսի 6-ին շրջանառության մեջ են դրվում «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային նվիրված երկու նամականիշ:

230 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Տիտանոբոա» օձը, իսկ 280 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է «Վելոցիրապտոր» դինոզավրը:

Թողարկման օրը` 06 մայիսի 2021թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 24,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 40 000 հ. x 2

Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Միսիոներներ Բոդիլ Բյորնի ծննդյան 150-ամյակը» թեմային

2021 թվականի մայիսի 5-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Միսիոներներ․ Բոդիլ Բյորնի ծննդյան 150-ամյակը» թեմային:

230 անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է նորվեգացի միսիոներ, հայոց ցեղասպանության ականատես Բոդիլ Բյորնը, ով Մեծ եղեռնի տարիներին խնամել և փրկել է հարյուրավոր անօթևան հայ երեխաների և կանանց:

Թողարկման օրը` 05 մայիսի 2021թ.

Դիզայնը՝ Ռեմ Սահակյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 30,0 x 40,0 մմ

Մեկ թերթի վրա՝ 10 հ.

Տպաքանակը՝ 30 000 հ.

Share